Համբարձում Մաթևոսյանն ու Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը շրջայց են կատարել և հետևել քաղաքում ընթացող շինարարական և բարեկարգման աշխատանքներին
Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ու Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը շրջայց են կատարել և հետևել քաղաքում ընթացող շինարարական և բարեկարգման աշխատանքներին:
Մարզպետն ու քաղաքապետը այցելել են Կենտրոնական հրապարակին կից այգին, որի շինարարական աշխատանքներն իրականացվում են «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի շրջանակներում՝ քաղաքապետարանի հետ համագործակցաբար: Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում այժմ կառուցվում ու սալիկապատվում են զբոսայգու ճեմուղիները, որից հետո անցկացվելու է լուսավորության համակարգ, տեղադրվելու են նստարաններ ու աղբամաններ: Զբոսայգում նախատեսված է կառուցել շատրվան, ինչն ավելի հաճելի կդարձնի այգում զբոսնելը: Այգու շահագործումը նախատեսվում է 2020 թվականի ընթացքում:
Այց է կատարվել սուբվենցիոն ծրագրով շինաշխատանքներ իրականացվող փողոցներ և բակեր: Ծրագրի շրջանակում նախատեսված է Աբովյան 139 բնակելի շենքից Բաղրամյան 25 բնակելի շենքերի միջև գտնվող միջբակային ճանապարհի և բակային տարածքների ասֆալտապատում, ինչպես նաև Չարենցի փողոցի Երևանյան-Շահումյան և Շահումյան փողոցի Չարենց-Ջիվանի հատվածների հիմնանորոգում:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 216 մլն 127 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 45% է` 97 մլն 257.15 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 55%` 118 մլն 869.85 հազ. դրամ:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ճանապարհի երթևեկելի մասի 12000 մ, մայթերի` 4100 մ ասֆալտապատում, 4350 մ բազալտե և բետոնե եզրաքարերի փոխարինում ու տեղադրում, 12000 մ ճանապարհային նախաշերտով հիմնային աշխատանքների իրականացում, ինչպես նաև 750 մ ջրատար առուների կառուցում, խողովակների անցկացում:
Զուգահեռ իրականացվող աշխատանքների արդյունքում ամբողջովին փոխվում է նշված հատվածների խմելու ջրի ջրագիծը:
Այնուհետև Համբարձում Մաթևոսյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են Արմավիր քաղաքի Մխիթար Հերացու փողոցի թիվ 5 հասցեում գտնվող շինություն, ծանոթացել <<Ամրակ>> ԲԲԸ-ի հետ համագործակցության արդյունքում իրականացվող ամրացման աշխատանքներին: Այս փուլում ընթացող շինաշխատանքներին կհաջորդի վերանորոգումն ու բնակելի տարածքի վերաձևումը և որպես բնակարաններ Արմավիր քաղաքի Մովսես Սիլիկյան փողոցի թիվ 1 այրված և թիվ 9 վթարային շենքերի թվով 29 ընտանիքի անհատույց տրամադրումը:
Շրջայցն ամփոփվել է քաղաքի կենդանաբանական այգի այցելությամբ, որի ժամանակ քննարկվել են այգու զարգացմանն և բարեկարգմանն ուղղված մի շարք ծրագրեր:
‼️‼️‼️2020 թվականը աննախադեպ շինարարական տարի է
Արմավիր քաղաքի համար. պետական և համայնքային բյուջեից քաղաքի ենթակառուցվածների կառուցմանն ու նորոգմանն ուղղվել է ավելի քան 1 միլիարդ 300 միլիոն դրամ:
Կարծիքներ