Մարտունու ոստիկանները հայտնաբերել են թմրանյութ
Ոստիկանության Մարտունու բաժանմունքի ոստիկանները օգոստոսի 25-ին ժամը 14.30-ին Մարտոնի քաղաքի Երեւանյան փողոցում ձերբակալել եւ իր «Մերսեդես» մեքենայով հանդերձ բաժին են տեղափոխել Վարդենիսի 27-ամյա մի բնակչի:
Ոստիկանությունից հայտնում են, որ ըստ եղած տվյալների թմրանյութը պահված էր հենց մեքենայում, որը ոստիկանները տեղափոխեցին պահպանվող հատուկ տարածք: Մեքենայի շարժիչի օդափոխման համակարգի վրա հայտնաբերվել է ծխախոտի տուփ, որի մեջ եղել է 7 գրամ քաշով դեղնականաչավում զանգված:
Մեքենայի սեփականատերը հայտնել է, որ դա կանեփ է, որը քաղել է իրենց առանձնատան բակում վայրի աճած թփերից:
Կարծիքներ