Երևանում գովազդի տեղադրման թույլտվություն ստանալու գործընթացը նախատեսվում է մինչև տարեվերջ թվայնացնել
Երևան համայնքի տարածքում առանց համայնքի կողմից տրված թույլտվության տեղադրված գովազդների ու գովազդի միջոցների ապամոնտաժումը կրելու է շարունակական բնույթ։ Այս մասին «Ֆեյբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
Երևանի քաղաքապետի տեղակալը հայտնել է, որ մայիսի 2-ից մինչև օգոստոսի 31-ը Երևան քաղաքում ապամոնտաժվել է 231 առանց թույլտվության տեղադրված գովազդ և գովազդի միջոց։
«Նշվածին զուգահեռ աշխատանք է տարվում գովազդի և գովազդի միջոցի տեղադրման թույլտվություն ստանալու գործընթացն ամբողջությամբ թվայնացնելու ուղղությամբ։ Համակարգի գործարկումը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ»,- գրել է Գրիգորյանը:
Կարծիքներ