Վայոց ձորի մարզում նվազել են կորոնավիրուսի դեպքերը

Վայոց ձորի մարզում նվազել են կորոնավիրուսի դեպքերը

Վայոց ձորում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներն առավել հասանելի դարձնելու և սահմանափակ շարժունակությամբ անձանց պատվաստվելու հնարավորություն տալու նպատակով բնակչի` բուժհաստատություն այց կատարելու հետ կապված դժվարությունների դեպքում պատվաստումներ են իրականացվում նաև նրա կեցության վայրում։

Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:

Ընդհանուր առմամբ, Վայոց ձորի մարզում մինչ այժմ պատվաստվել է հաշվառված բնակչության 58%-ը, որի շնորհիվ վերջին շրջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման դեպքերի նվազում: Փետրվարին արձանագրվել է 373, մարտին՝ 24 դեպք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում