Նախորդ տարվա մայիսի համեմատ Գեղարքունիքում ավելացել են ծնունդները

Նախորդ տարվա մայիսի համեմատ Գեղարքունիքում ավելացել են ծնունդները

Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2021 թվականի մայիս ամսին ծնված երեխաների թիվը 39-ով ավելին է նախորդ տարվա մայիսին գրանցված ծնունդներից։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 2021 թվականի մայիսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում լույս աշխարհ են եկել 126 երեխա՝ 69 տղա եւ 57 աղջիկ։ 57 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, Գավառի, Սեւանի բժշկական կենտրոններում՝ համապատասխանաբար, 27 և 24, Վարդենիսի հիվանդանոցում 13 եւ Ճամբարակում՝ 5։ 2019 թվականի մայիս ամսին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում ծնվել է 87 երեխա։

Խոսրով Խլղաթյան