«Ձյունե ապոկալիպսիս» Մոսկվայում
Ամերիկացի տիեզերագնացներ Չել Լինդգրենը և Բոբ Հայնեսը 2022 թվականին ամերիկյան SpaceX ընկերության Falcon 9 հրթիռով Crew-4 առաքելության շրջանակում կթռնեն դեպի Միջազգային տիեզերակայան: Այս մասին հայտնում է NASA-ն:
Լինդգրենը նշանակվել է տիեզերանավի հրամանատարի, իսկ Հայնեսը՝ օդաչուի պաշտոնում:
Թռիչքը, որի հստակ օրը դեռ հայտնի չէ, կիրականացվի NASA-ի՝ ԱՄՆ Ֆլորդա նահանգում գտնվող Քենեդիի կենտրոնից:
Առաքելության մյուս անդամները կընտրվեն ավելի ուշ՝ NASA-ի միջազգային գործընկերների կողմից:
Նշենք, որ այս թռիչքը երկրորդն է լինելու Լինդգրենի կարիերայում, իսկ Հայնեսը, ով 2017 թվականին համալրել է NASA-ի տիեզերագնացների շարքերը, առաջին անգամ կլինի բաց տիեզերքում:
Չել Լինդգրենը 2020 թվականին ընտրվել է այն 18 անձանց շարքում, ովքեր նախապատրաստվելու են Artemis լուսնային ծրագրի շրջանակում:
NASA-ն հայտնում է, որ ավելի քան երկու տասնամյակի ընթացքում Միջազգային տիեզերակայանում եղել է 19 երկիր ներկայացնող 242 մարդ, ովքեր այս ընթացքում ավելի քան 3 հազար գիտահետազոտական աշխատանքներ են իրականացրել:
Կարծիքներ