Սյունիքում կցորդով բեռնատարը հարվածել է արգելապատնեշին ու փակել ճանապարհը

Սյունիքում կցորդով բեռնատարը հարվածել է արգելապատնեշին ու փակել ճանապարհը

Մայիսի 23-ին՝ ժամը 04:22-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթևի վանքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Օ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի մետաղյա արգելապատնեշին․ երթևեկությունը դարձել է միակողմանի։ Տուժածներ չկան։

Փրկարարները քարշակման եղանակով ուղղել են բեռնատարը և դուրս բերել երթևեկելի հատվածից․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում