Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գերմանական Մյունխեն քաղաքում ընթացող մարմնամարզության Եվրոպայի առաջնության առանձին վարժությունների հենացատկի եզրափակիչում Արթուր Դավթյանը հավաքեց 14.983 միավոր և դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Նույնքան միավորով Եվրոպայի չեմպիոն դարձավ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը:
Ավելի վաղ Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից Հարություն Մերդինյանը ոսկե մեդալ էր նվաճել Եվրոպայի առաջնությունում։ Իսկ օղակների վարժության եզրափակիչում Վահագն Դավթյանը, հավաքելով 14.766 միավոր, գրավել էր 4-րդ տեղը: Ազգային ընտրանու մյուս ներկայացուցիչը` Արթուր Ավետիսյանը վաստակել էր 13.733 միավոր և միայն 8-րդն էր:
Կարծիքներ