Վահագն Դավթյանը մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում 4-րդ է
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Վահագն Դավթյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գերմանական Մյունխեն քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության օղակների վարժության եզրափակիչում Վահագն Դավթյանը հավաքեց 14.766 միավոր և գրավեց 4-րդ տեղը:
Ազգային ընտրանու մյուս ներկայացուցիչը` Արթուր Ավետիսյանը վաստակեց 13.733 միավոր և միայն 8-րդն էր: Այս վարժությունում Եվրոպայի չեմպիոն դարձավ Հունաստանի ներկայացուցիչը:
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության չեմպիոն էր դարձել Հարություն Մերդինյանը, ով մրցում էր նժույգ-թափերի վարժությունում:
Քիչ ավելի ուշ պայքարի մեջ կմտնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, ով կմրցի հենացատկի վարժությունում:
Կարծիքներ