Կիպրոսի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Հայաստան

Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Աննիտա Դեմետրիուի գլխավորած պատվիրակությունը մայիսի 18-21-ը կժամանի Հայաստան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի մայիսի 16-ին հրապարակված կարգադրության մեջ։
Պատվիրակության այցի կազմակերպման պատասխանատուն է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը։
Այցի շրջանակում նախատեսվում են պաշտոնական հանդիպումներ և մի շարք միջոցառումներ՝ հայ-կիպրական խորհրդարանական հարաբերությունների ամրապնդման նպատակով։
Կարծիքներ