Հայաստան-Վրաստան ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է 2:2
Ազգերի լիգայի խաղարկության 3-րդ տուրի շրջանակում Լեհաստանի Տիխի քաղաքում այսօր տեղի ունեցավ Հայաստանի հավաքականի և Վրաստանի ընտրանու մրցավեճը։ Ի հիշատակ հայրենիքի համար կյանքը զոհած տղաների՝մեր ընտրանին դաշտ դուրս եկավ սև թևկապերով։
Խաղի 6-րդ րոպեին հաշիվը բացեց Խորեն Բայրամյանը՝ օգտվելով Տիգրան Բարսեղյանի անցումից ու կատարած փոխանցումից։ Մի քանի անգամ մեր ընտրանուն փրկեց Դավիթ Յուրչենկոն։
Երկրորդ կեսի մեկնարկում Նիկա Կատչարավան հավասարեցրեց հանդիպման հաշիվը։
74-րդ րոպեին Թորնիկե Օկրաիշվիլին առաջ մղեց Վրաստանի հավաքականին։ 89-րդ րոպեին Մխիթարյանը հավասարեցրեց հանդիպման հաշիվը՝ 11-մետրանոցով։ Մրցավեճն ավարտվեց 2:2։
Կարծիքներ