Քրեակատարողական ծառայության պետը հետևել է ՔԿՀ-ներում շինարարական աշխատանքներին

Քրեակատարողական ծառայության պետը հետևել է ՔԿՀ-ներում շինարարական աշխատանքներին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում ընթացող շինարարական աշխատանքներին ծանոթանալու նպատակով Սերգեյ Ատոմյանը ծառայության ղեկավար անձնակազմի ուղեկցությամբ օգոստոսի 11-ին այցելել է «Աբովյան» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներ:

Ծառայության պետը շրջայց է կատարել հիմնարկների տարածքներում, տեղում հետևել շինարարության ընթացքին, ծանոթացել շինաշխատանքների ընթացքում առաջացած խնդիրներին:

Քրեակատարողական հիմնարկի պետերը ներկայացրել են ազատազրկված անձանց պահման պայմանների բարելավման ուղղությամբ տարվող հիմնանորոգման աշխատանքները, հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար տեղադրվող թեքահարթակները։

«Աբովյան» ՔԿՀ-ում ծանոթացել են հատկապես անազատության մեջ պահվող կանանց և մինչև 3 տարեկան երեխա ունեցող ազատազրկված մայրերի համար առավել բարենպաստ կոմունալ-կենցաղային պայմանների ստեղծմանն ուղղված, ինչպես նաև կալանավորվածներին պահելու վայրի բարեկարգման աշխատանքների ընթացքին:

Սերգեյ Ատոմյանը հանձնարարել է մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը ավարտին հասցնել հիմնարկներում գործող դպրոցների վերանորոգման և կահավորման աշխատանքները: Ծառայության պետը զրուցել է նաև ազատազրկված անձանց հետ, հետաքրքրվել պահման պայմաններից և սննդի որակից, լսել նրանց կողմից բարձրացված հարցերը, տվել համապատասխան հանձնարարականներ Քրեակատարողական ծառայության իրավասության ներքո գտնվող հարցերին լուծումներ տալու ուղղությամբ:

Քրեակատարողական ծառայության պետի այցերը հիմնարկներ կրելու են շարունակական բնույթ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում