Ծանրորդ Լիանա Գյուրջյանը Եվրոպայի առաջնությունում 4-րդն է

Ծանրորդ Լիանա Գյուրջյանը Եվրոպայի առաջնությունում 4-րդն է

Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամները շարունակում են պայքարը Եվրոպայի վարկանիշային առաջնությունում:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային 7-րդ օրը պայքարի մեջ մտան 81 կգ քաշային կանայք: Հայաստանի հավաքականի անդամ Լիանա Գյուրջյանը պոկում վարժությունում մեկ հաջող մոտեցում ունեցավ: Նա գլխավերևում պահեց 95 կգ, բայց չբարձրացրեց 98 կգ:

Հրում վարժությունում նա բարձրացրեց 125 կգ: Երկամարտի 220 կգ արդյունքով Լիանա Գյուրջյանը 4-րդն է Եվրոպայի առաջնությունում:

Քիչ ավելի ուշ մրցահարթակ դուրս կգան 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը և Հակոբ Մկրտչյանը:

Մինչ այս Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրներ են դարձել 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը և 67 կգ քաշային Գոռ Սահակյանը: ԵԱ-ի բրոնզե մեդալակիր է դարձել Ռաֆիկ Հարությունյանը:   

Հետևեք մեզ նաև Տելեգրամում