Լուկաշենկոն հանրահավաքի մասնակիցներին մեղադրել է covid-19-ի իրավիճակը բարդեցնելու մեջ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն զանգվածային բողոքի ակցիաների մասնակիցներին մեղադրել է հանրապետությունում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը բարդացնելու մեջ:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին:
Լուկաշենկոն հույս է հայտնել, որ իրավիճակը չի վատանա։ Նրա խոսքով՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը հանրապետությունում մնում է կայուն, չի կարող լինել այնպիսի խնդիր, ինչպիսին էր ապրիլին կամ մայիսին:
Հուլիսին Բելառուսի առաջնորդը պատմել էր՝ երկրում կորոնավիրուսի նկատմամբ հաղթանակ են տանում: Նա նշել էր, որ բնակչությունը համաճարակի ժամանակ ցույց է տվել քաղաքական առողջամտություն և ժողովրդական իմաստություն։ Տնտեսական վիճակը չվնասելու համար Բելառուսում խիստ սահմանափակումներ չեն մտցվել, իսկ Լուկաշենկոն վիրուսի շուրջ խուճապը բազմիցս պսիխոզ է անվանել։
Բելառուսի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրում նոր կորոնավիրուսով վարակվելու պաշտոնապես գրանցված դեպքերի թիվը հասել է 70 468-ի, մահացել է 642 հիվանդ:
Կարծիքներ