Ճամբարակի մոտակայքում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից ու սահել ձորը
Օգոստոսի 22-ին, ժամը 14։56-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 8 մ սահել դեպի ձորը:
Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները ձորից դուրս են բերել «Uaz» մակնիշի ավտոմեքենան, հոսանքազրկել եւ փակել գազի բալոնի փականը:
Կարծիքներ