Արժույթի միջազգային հիմնադրամը հեռանում է Ադրբեջանից

Արժույթի միջազգային հիմնադրամը հեռանում է Ադրբեջանից

Արժույթի միջազգային հիմնադրամը որոշել է հեռանալ Ադրբեջանից և փակել իր գրասենյակը Բաքվում:

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ գրասենյակի վերջնական փակումը տեղի կունենա այս տարվա հունիսի վերջին։ 

Ադրբեջանի ֆինանսների նախարարությանն ուղղված նամակում այս որոշման պատճառ է նշվում այն, որ Ադրբեջանն ունի հզոր տնտեսություն ու ֆինանսական ռեսուրսներ, Ադրբեջանի և ԱՄՀ-ի միջև ծրագրային համագործակցություն մոտ ապագայում չի սպասվում, հետևաբար՝ գրասենյակ պահելն իմաստ չունի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում