Լռությամբ դառնում են հանցակից. Արցախի պետնախարարը հայտնել է Երևանում իրազեկման ակցիաների շարունակման մասին
Այսօր համաժողովրդական շարժումը կշարունակի Երեւանում մեկնարկած իրազեկման ակցիաները:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
«Մեր արժանապատիվ քաղաքացիները շարունակում են ներկայացնել արցախահայության նկատմամբ իրականացվող ցեղասպանական գործողությունները, որպեսզի բոլորի համար պարզ լինի, որ լռությամբ խրախուսում են հանցավորին եւ դառնում հանցակից:
Միացեք մեր հայրենակիցներին ու միասնաբար տեր կանգնեք Արցախին»,- գրել է նա:
Կարծիքներ