Հռոմի պապը կոչ է արել կարգավորել իրավիճակը Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում

Հռոմի պապը կոչ է արել կարգավորել իրավիճակը Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը դեկտեմբերի 25-ին քաղաքին և աշխարհին (Urbi et Orbi) ուղղված ուղերձում կոչ է արել կարգավորել հակամարտություններն Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»-ը։

«Անհրաժեշտ է հետևում թողնել հակամարտություններն ու տարաձայնությունները»,- ասել է Հռոմի պապը՝ դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում գտնվող հավատացյալներին:

Մասնավորապես, նա կոչ է արել դադարեցնել Ուկրաինայի ճգնաժամը և սկսել բանակցություններ և երկխոսություն ՝ տևական խաղաղություն հաստատելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում