Կայացել է Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2027 թվականի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը

Կայացել է Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2027 թվականի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը

Փետրվարի 6-ին շվեյցարական Նիոնում կայացել է Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2027 թվականի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը:

Հայաստանի Մ-21 հավաքականն ընդգրկվել է E խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Իտալիայի, Լեհաստանի, Շվեդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Չեռնոգորիայի ընտրանիները:

ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը մեկնաբանել է վիճակահանության արդյունքները.

«Խաղալու ենք շատ ուժեղ թիմերի դեմ: Հաստատապես կարող եմ ասել, որ մեր խմբում թույլ թիմեր չկան: Անկախ դրանից՝ փորձելու ենք քաղել առավելագույնը թե՛ արդյունքի, թե՛ ֆուտբոլիստների առաջադիմության առումով: Հիմա սպասում ենք խմբի խաղացանկի հաստատմանը, որից հետո արդեն կկարողանանք ավելի հստակ պատկերացում կազմել նաև մեր նախապատրաստական փուլի վերաբերյալ: Խաղից խաղ կշարժվենք առաջ»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում