ԵՄ առաջնորդները ուսումնասիրում են Ռուսաստանից գազի ներկրման գինը սահմանափակելու հնարավորությունը
ԵՄ առաջնորդները ուսումնասիրում են Ռուսաստանի դեմ «գազային պատժամիջոցների» հնարավորությունը, բայց ոչ միայն մատակարարումների ծավալների սահմանափակման, այլեւ գների հետ կապված։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոն՝ ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներով։
«Եվրամիության ղեկավարները կշարունակեն ուրբաթ օրը քննարկել գազի արտահանումից Ռուսաստանի եկամուտը սահմանափակելու հնարավորությունը: Մենք կարող ենք քննարկել գնված ծավալների սահմանափակումները, ինչպես նաև կարող ենք խոսել գների սահմանափակումների մասին»,- ասել է նա:
Դե Կրոոյի խոսքով՝ ԵՄ գագաթնաժողովը հանձնարարել է Եվրահանձնաժողովին վերանայել Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցների արդյունավետությունը և ապահովել, որ ցանկացած նոր պատժամիջոցներ ավելի մեծ ազդեցություն կունենան Ռուսաստանի վրա, քան ԵՄ երկրների վրա։
«Մենք հանձնարարել ենք Եվրահանձնաժողովին գնահատել առկա միջոցառումների իրականացումը, ուսումնասիրել դրանք շրջանցելու հնարավորությունները և որոշել, թե արդյոք դրանք պետք է հստակեցվեն: Պետք է նաև ուսումնասիրել, թե ինչ լրացուցիչ միջոցներ կարող են լինել, քանի որ անհրաժեշտ է ապահովել, որ դրանք ավելի մեծ ազդեցություն ունեն ռուսական կողմի վրա, քան մեր»,- ասել է Դե Կրոուն։
Կարծիքներ