Լեհաստանում լրտեսության մեղադրանքով ձերբակալվել են Բելառուսի քաղաքացիներ
Լեհաստանի ռազմական ժանդարմերիան ձերբակալել է Բելառուսի երկու քաղաքացու, ովքեր մեղադրվում են լրտեսություն իրականացնելու մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Պոզնանի շրջանային դատախազության մամուլի քարտուղար Լուկաշ Վավժինյակը:
Նա հայտնել է, որ ձերբակալվածների դեմ ներկայացվել է «մեղադրանք Բելառուսի հետախուզական մարմինների օգտին լրտեսություն անելու» հետ կապված:
Մասնավորապես նշվում է, թե Բելառուսի քաղաքացիները հետախուզական գործողություններ են իրականացրել, կապված Լեհաստանի պաշտպանության համար կարևոր ռազմական ու քաղաքացիական օբյեկտների հետ:
Բելառուսները ժամանակավորապես կալանավորված են: Լեհական օրենքներով՝ նրանց սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:
Կարծիքներ