Թեհրանի փողոցներում երկրպագուները նշել են հավաքականի հաղթանակը և ԱԱ ուղեգիր նվաճելը

Թեհրանի փողոցներում երկրպագուները նշել են հավաքականի հաղթանակը և ԱԱ ուղեգիր նվաճելը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, աշխարհի առաջնության ընտրական փուլում Իրանի հավաքականը նվազագույն հաշվով հաղթելով Իրաքի ընտրանուն՝ դարձել էր աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճած առաջին ասիական հավաքականը: Հաղթանակից հետո հազարավոր երկրպագուներ փողոցներում նշել են հավաքականի հաջողությունը:

Հատկանշական է, որ Թեհրանում կայացած խաղին երկրի ֆուտբոլի ֆեդերացիան վաճառել է 10 հազար տոմս, որից 2000-ը նախատեսված է եղել միայն կանանց համար. նրանք նստել են առանձին տրիբունայում: Իրանում կանանց վերջին անգամ 2019 թվականին էին թույլ տվել ներկա լինել ֆուտբոլային խաղի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում