Շվեդ խորհրդարանականները կողմ են երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը

Շվեդ խորհրդարանականները կողմ են երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը

Շվեդիայի Ռիկսդագի (խորհրդարան) անդամները մարտի 22-ին  քվեարկել են երկրի՝ ՆԱՏՕ մտնելու օգտին:

Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով շվեդական հեռուստատեսությանը։

Ըստ աղբյուրի՝ կողմ է քվեարկել 269 պատգամավոր, դեմ՝ 37, չի քվեարկել 43 պատգամավոր։

Այսպիսով, երկրի կառավարությունը Ռիկսդագից «կանաչ լույս» է ստացել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար:

Աղբյուրի հաղորդմամբ՝ միաժամանակ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հետ կապված իրավիճակը բարդանում է Թուրքիայի դիրքորոշմամբ, որը շարունակում է խոչընդոտել Ստոկհոլմի այս քայլին։ Թուրքիան իր դիրքորոշումը հիմնավորում է նրանով, որ Շվեդիան անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկում Թուրքիայում անօրինական ճանաչված խմբերի դեմ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում