Նորոգումից հետո հանդիսավորությամբ բացվել է Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցը
Նորոգումից հետո հանդիսավորությամբ բացվել է Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցը, աշխատանքներն իրականացվել են Հայ կրթական հիմնարկության միջոցներով։
Դպրոցի բացման արարողությանը մասնակցել է Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը, Հայ կրթական հիմնարկության պատվիրակությունը՝ տնօրեն Արմինե Հարոյանի գլխավորությամբ, Նշան Փիրումյանը, ներկայացուցիչներ Արթիկի համայնքապետարանից, Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ հայր Նարեկ Ավագյանը և Արթիկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա տեր Սողոմոն Մինասյանը, որոնց ձեռամբ օրհնվել է դպրատունը:
Դպրոցի նորոգման աշխատանքները մեկնարկել էին նախորդ տարվանից, վերանորոգվել է տանիքն ամբողջությամբ, փոխվել են պատուհանները և դռները, հատակը։ Նորոգվել են մարզադահլիճը, հանդիսությունների սրահը և սանհանգույցները։ Համակարգչային կաբինետը համալրվել է: Առաջին դասարանին տրամադրվել է գույք, մնացած բոլոր դասարաններին՝ գրատախտակներ, ուսուցչական սեղան-աթոռներ, պահարաններ, կախիչներ:
Կարծիքներ