Առաջիկա օրերին կկայանա Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն. Բաբաջանյանը հրապարակել է հավանական վայրն ու մանրամասներ

Առաջիկա օրերին կկայանա Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն. Բաբաջանյանը հրապարակել է հավանական վայրն ու մանրամասներ

Առաջիկա օրերին ԱՄՆ-ը միջնորդությամբ եվրոպական քաղաքներից մեկում, հավանաբար Բուլղարիայում, պետք է կայանա Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը:

Այս մաին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը՝ նշելով, որ նախօրեին մեր հայրենակից Վագիֆ Խաչատուրյանի առևանգումը ռուս-ադրբեջանական համատեղ օպերացիա է, որի նպատակն է երկրորդ անգամ խափանել ԱՄՆ միջնորդությամբ որևէ ուղիղ շփում, խոսակցություն, երկխոսություն Ստեփանակերտի և Բաքվի միջև:

«Հույս ունեմ, որ Ստեփանակերտը հասկանում է իր քայլերի, գործողությունների ճակատագրականությունը, և այս հարցում կգործի գերագույն պատասխանատվությամբ: Ամերիկյան միջնորդությամբ այս կարևոր հանդիպման մերժող կողմը Արցախը չպետք է լինի»,-գրել է Բաբաջանյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում