Տեխասի բնակչին «սպանել է» մեղուների ագրեսիվ պարսը
Տեխասի բնակիչը մահացել է սրտի կանգից այն բանից հետո, երբ նրա վրա հարձակվել է մեղուների արգեսիվ պարսը իր տան մոտ:
Մեղուն խայթել է 70-ամյա Թոմաս Հիքսը, երբ նա խոտ էր հնձում Բրեքենրիջում իր տան մոտ:
Բժիշկները եւ հրշեջները փորձել են անհետաձգելի օգնություն ցուցաբերել, սակայն Հիքսը մահացել է:
Նրա կինը պատմել է, որ այդ պահին խանութում էր, եւ երբ հետ է եկել, հայտնաբերել է, որ իր ամուսինը բղավում է եւ ամբողջովին պատված է մեղուներով:
Կարծիքներ