Բայդենի եւ Հարիսի մոմե արձանները կհայտնվեն Մադամ Տյուսոյի թանգարանում
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի մոմե կերպարը շուտով կհայտնվի Միացյալ Նահանգների Մադամ Տյուսոյի թանգարանում: Այս մասին հաղորդվում է թանգարանի թվիթերյան էջը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Քամալա Հարիսը կդառնա [Միացյալ Նահանգների] առաջին փոխնախագահը, ով կանմահացվի Մադամ Տյուսոյի մոմե արձանների թանգարանում»,- ասված է հաղորդագրության մեջ:
TMZ-ի տվյալներով՝ Լոնդոնում բնակվող մի քանդակագործ աշխատում են Հարիսի արձանի վրա, նրանք միաժամանակ պատրաստում են անեւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մոմե կրկնօրինակը: Երկու աշխատանքներն էլ նախատեսվում է ավարտել վեց ամսից:
Բայդենի եւ Հարիսի կերպարները որոշվել է տեղադրել Նյու Յորքի Մադամ Տյուսոյի թանգարանի մասնաճյուղի էկսպոզիցիայում, որը վերարտադրում է Սպիտակ տան օվալաձեւ կաբինետը:
Կարծիքներ