Ֆրանսիայում 2 մարդ է մահացել թրոմբոզից՝ AstraZeneca-ով պատվաստվելուց հետո
Ֆրանսիայում ևս 2 մարդ է մահացել թրոմբոզի պատճառով, որն առաջացել էր անգլո-շվեդական AstraZeneca պատվաստանյութի կիրառումից հետո։ Այս մասին ասվում է Դեղամիջոցների անվտանգության ազգային գործակալության (ANSM) կայքում։
Նշվում է, որ մարտի 19-25-ը Ֆրանսիայում այդ պատվաստանյութով պատվաստվելուց հետո նկատվել է թրոմբոզի 3 դեպք, որից 2-ն ավարտվել է մահով։ Գործակալությունում նշել են, որ խոսքը ատիպիկ թրոմզոբների մասին է, այսինքն՝ խոշոր երակների վնասման, հիմնականում գլխուղեղի, նաև՝ ստամոքսախոռոչի։
Ֆրանսիայում պատվաստումների մեկնարկից ի վեր գրանցվել է թրոմբոզի 12 դեպք, որից 4-ը եղել է մահացու։ Դեղորայքի եվրոպական գործակալությունը հայտարարել է, որ պետք է շարունակել հակակորոնավիրուսային պատվաստումները։
Կարծիքներ