ԱԺ ընդդիմադիր պատգամավորների մուտքը Ստեփանակերտ թույլ չի տալիս Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական կողմը
Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորներն արդեն մի քանի ժամ է չեն կարողանում մտնել Ստեփանակերտ։ Անցակետում նրանց թույլ չեն տալիս, գրում է ArmeniaNews֊ը։
Ընդ որում, ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին Արայիկ Հարությունյանի հետ որևէ կերպ կապվել չի հաջողվում, հավանաբար հեռախոսն անջատել է, անհասանելի է: Իսկ Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանն ասել է, որ փորձում են խնդիրը հասկանալ:
Սակայն նկատենք, որ ոչինչ չի կարող խանգարել ԱԺ պատգամավորների մուտքը Ստեփանակերտ, բացառությամբ Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական կողմի։ Մեր տեղեկություններով հենց ռուսական կողմն է խոչընդոտում ԱԺ ընդդիմադիր պատգամավորների մուտքը Ստեփանակերտ։
Կարծիքներ