Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցություններում Եվրոպան կներկայացնեն Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան. Զելենսկի

Փարիզում կայացած գագաթնաժողովում եվրոպացի առաջնորդները պայմանավորվել են, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան կներկայացնեն Եվրոպան՝ Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցություններում։
Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Փարիզում կայացած բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում։
«Ուկրաինայի դիրքորոշումը հստակ է՝ Եվրոպան պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ: Եվրոպան շատ մեծ է և պետք է ունենա իր ներկայացուցչությունը: Այսօր մենք բոլորս համաձայնեցինք, որ Եվրոպան կներկայացնեն Ֆրանսիան և Բրիտանիան»,- ասել է նա:
Ֆրանսիան կներկայացնի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիան՝ վարչապետ Քիր Սթարմերը:
Կարծիքներ