Բանակցել են հողեր վերադարձնելու մասին, բայց՝ քարոզել Բաքվում չայ խմելը. Չախոյանը՝ նախկին նախագահների մասին

Բանակցել են հողեր վերադարձնելու մասին, բայց՝ քարոզել Բաքվում չայ խմելը. Չախոյանը՝ նախկին նախագահների մասին

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀՀ նախկին նախագահների՝ վարչապետի առաջարկած բանավեճից հրաժարվելուն և գրել.

«Բանավեճից փախած նախագահները նմանակում են սեղանի տակից տղամարդ խաղացող հեքիաթի հայտնի հերոսին։

Հեռահար պատասխաններ, վիրավորանքներ հնչեցնող կիսամաշները մինչ օրս համարձակություն չգտան վարչապետի հետ դեմ առ դեմ բանավիճելու՝ նախընտրելով անպատասխանատու պահվածքը։

Նույն անպատասխանատվությամբ էլ երկիր են կառավարել, բանակցություններ են վարել ու սեղանի տակից տղամարդ են խաղացել։ Բանակցել են հողեր վերադարձնելու մասին, բայց քարոզել են Բաքվում չայ խմելու մասին»։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում