Ադրբեջանի Պետական նավթային ընկերության նախագահն այցելել է Վրաստան
Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլաևը աշխատանքային այցով գտնվում է Վրաստանում:
Marneuli FM-ը հայտնում է, որ Աբդուլլաևն այցելել է Մառնեուլի շրջանի Իլմազլո գյուղ, որտեղ Socar Georgia Gas-ը գազաբաշխման նոր ցանց է կառուցում: Նրա հետ միասին գտնվել են վրացական իշխանությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ Քվեմո Քարթլիի շրջանի նահանգապետ Շոթա Ռեխվիաշվիլին և Մառնեուլի-Գարդաբանի շրջանի պատգամավորի թեկնածու Զաուր Դարգալին:
«Այսօր ոչ միայն SOCAR-ը, այլև Վրաստանի կառավարությունը ակտիվ մասնակցություն ունի գազաֆիկացման գործընթացին: Այն, ինչ մենք չենք հասցնում անել, նրանք են անում», – ասել է Աբդուլաևը: Նա նաև նշել է, որ ընկերությունը օգնում է Վրաստանում բնակվող ադրբեջանցիներին կրթություն ստանալու հարցում:
Report- ը գրում է, որ Աբդուլաևն այսօր Մառնեուլիի շրջանի Կիզիլ-Աջլո գյուղում կառուցվելիք մարզահամալիրի հիմնարկեքն է արել:
SOCAR-ի նախագահը նշել է, որ ընկերությունը սկսել է ներդրումներ կատարել Վրաստանի տնտեսության մեջ 2006 թվականից, ինչի արդյունքում հազարավոր նոր աշխատատեղեր են ստեղծվել:
Կարծիքներ