Մինչեւ 40 տարեկան միլիարդատերերի թվը մեկ տարում հասել Է 79-ի
Աշխարհում մեկ միլիարդ դոլարից ոչ պակաս կարողությամբ մինչեւ 40 տարեկան միլիարդատերերի քանակն ընթացիկ տարում ավերացել Է մինչեւ 79, ինչը 26-ով ավելի Է, քան 2020 թվականին: Այդ մասին ասված Է այն հետազոտության մեջ, որն ապրիլի 13-ին հրապարակել Է Hurun գործարար հրատարակությունը:
Այդ վարկանիշում հայտնված միլիարդատերերի միագումար կարողությունը մեկ տարում ավելացել Է 1,5 տրիլիոն յուանով (շուրջ 230 միլիարդ դոլարով) եւ ներկայումս կազմում Է շուրջ 3,4 տրիլիոն յուան (շուրջ 523 միլիարդ դոլար): Նրանցից 74-ին, նշված Է զեկույցում, հաջողվել Է շատ ավելացնել իրենց կարողությունը: Այդ ցանկի հարուստ մարդիկ բնակվում են Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Հնդկաստանում, Կանադայում, Չինաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, ԱՄՆ-ում, Սինգապուրում եւ Շվեդիայում:
Նրանց հիմնական մասը բնակում Է ԱՄՆ-ում, Չինաստանում եւ Հնդկաստանում: Երիտասարդ միլիարդատերերի վարկանշը գլխավորում Է Facebook ընկերության 36-ամյա հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ 651 միլիարդ յուանով (շուրջ 100 միլիարդ դոլարով): Երկրորդ տեղն զբաղեցրել Է ByteDance ընկերության 38-ամյա ղեկավար չինացի Չժան Իմինը, որի կարողությունը գնահատվում Է 350 միլիարդ յուան (շուրջ 53 միլիարդ դոլար): Վարկանիշի առաջատարների եռյակը եզրափակում Է Beijing Kuaishou Technology ընկերության 39-ամյա հիմնադիր Սու Հուան՝ մոտ 155 միլիարդ յուանի (շուրջ 23 միլիարդ դոլարի) չափով կարողությամբ: Աշխարհի մինչեւ 40 տարեկան դոլարային միլիարդատերերի վարկանշը վերջին հինգ տարում ամեն տարի կազմում Է Hurun գործարար հրատարակությունը: 2016 թվականին դրա մեջ մտնում Էր 39 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ