Ներկայացվել են Ստեփանակերտում և շրջկենտրոններում բացված սպասարկման կետերի հասցեները․ սննդի կտրոնները կտրվեն վաղվանից

Ներկայացվել են Ստեփանակերտում և շրջկենտրոններում բացված սպասարկման կետերի հասցեները․ սննդի կտրոնները կտրվեն վաղվանից

Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը տեղեկացնում է, որ սննդամթերքների որոշ տեսակների ձեռքբերման համար նախատեսված կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի հունվարի 18-ից՝ ժամը 9:00-ից:

Ավելորդ հերթերից խուսափելու համար նախարարությունը հորդորում է, որ յուրաքանչյուր ընտանիքից սպասարկման կետ ներկայանա մեկ անձ՝ իր հետ ունենալով ընտանիքի բոլոր անդամների համապատասխան փաստաթղթերը:

Նշվում է, որ կտրոնները տրամադրվում են՝ խանութից համապատասխան գնումներն իրականացնելու նպատակով:

Նախարարությունը նաև ներկայացրել է Ստեփանակերտ քաղաքում և շրջկենտրոններում բացված սպասարկման կետերի հասցեները։
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում