Հրաձգություն Թեննեսիում․ կան տուժածներ

Երեք մարդ է տուժել Ջերմանթաունում (Թեննեսի նահանգ) տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Այս մասին հայտնում է WKRN հեռուստաալիքը։ Բոլոր տուժածները հոսպիտալացվել են։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Ռոզա Փարքս բուլվարից ոչ հեռու` ավտոկայանատեղիում։
Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները։ Տեղի ունեցածի մանրամասները պարզվում են։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի Ալբուկերկ քաղաքի միջնակարգ դպրոցում 13-ամյա տղան կրակել է հասակակցի վրա՝ խլելով նրա կյանքը։
Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենը բազմիցս ասել է, որ ԱՄՆ-ում հրազենի կիրառումն իսկական համաճարակ է դարձել։
Կարծիքներ