Ռուսաստանում կորոնավիրուսի հարավաֆրիկյան մանրԷահիմք են հայտնաբերել
Ռուսաստանցի բժիշկները կորոնավիրուսի հարավաֆրիկյան մանրԷահիմք են հայտնաբրել ՌԴ-ում: Մարտի 16-ին այդ մասին հաղորդվում Է «Ռոսպոտրեբնադզորի» կայքում:
«Հայտնաբերված են 28 իզոլյատներ, որոնք վերաբերում են բրիտանական տարբերակին, երկուսը՝ վերաբերում Է հարավաֆրիկյան տարբերակին, բրազիլական տարբերակին վերաբերող իզոլյատներ չեն հայտնաբերվել»,- ասված Է հաղորդագրության մեջ: Եվս 16 դեպքերում հայտնաբերվել են կորոնավիրուսի այլ մուտացիաներ:
Գերատեսչության տվյալներով՝ վերջին ժամանակներս կատարվել Է կլինիկական նյութի 8 159 նմուշի հավաքում հետեւյալ խմբերի անձանցից. որոնք ժամանել են արտասահմանից, նրանց հետ շփվածներ, կրկնական ախտահարման կասկածանքով անձինք, բուժման նկատմամբ կայունությամբ հիվանդներ, հիվանդության ծանր ձեւերով մինչեւ ինգ տարեկան երեխաներ, հիվանդության ոչ տիպական ընթացքով անձինք, խոշոր համաճարակաբանական օջախներից եւ այլ անինք: Ճշտվում Է, որ հետազոտությունները կատարում են «Ռոսպոտրեբնադզորի» 14 գիտահետազոտական կազմակերպություններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ