ԱՄՆ-ի պետքարտուղարը կարծում Է, որ մարդու իրավունքներն սպառնալիքի տակ են Մյանմայում եւ Չինաստանում
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինեկենը, որը պաշտոնական այցով գտնվում Է Տոկիոյում, կարծիք Է հայտնել, որ ժողովրդավարական արժեքները եւ մարդու իրավունքներն սպառնալիքի տակ են գտնվում այնպիսի երկրներում, ինչպիսիք են Մյանման եւ Չինաստանը: Այդ մասին Բլինկենը հայտարարել Է մարտի 16-ին՝ Ճապոնիայի արտգործնախարարության ղեկավար Տոսիմիցու Մոտեգիի հետ բանակցություններ սկսելուց առաջ:
«ԱՄՆ-ը եւ Ճապոնիան դավանում են միասնական ժողովրդավարական արժեքներ, հավատարմությունը մարդու իրավուքներին եւ օրենքի տառին»,- նշել Է նա՝ ընդգծելով, որ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Մյանման եւ Չինաստանը, այդ արժեքները «գտնվում են սպառնալիքի տակ»: Ճապոնիա կատարած իր պաշտոնական այցի շրջանակում Բլինկենը մարտի 16-ին նաեւ կմասնակցի ճապոնացի պաշտոնակցի հետ բանակցություններին «երկու գումարած երկու» ձեւաչափով. ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ Ճապոնիա Է ժամանել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը: Սպասվում Է, որ առաջիկա բանակցությունների գլխավոր թեման կդառնան Չինաստանի աճող ազդեցությունը, ինչպես նաեւ երկկողմ համագործակցությունը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:
Այլ հարցերի թվում, որոնք նախարարները մտադիր են արծարածել Տոկիոյում, կլինեն համատեղ զինավարժանքների անցկացումը, համագործակցությունը տիեզերքում, այդ թվում Լուսնի յուրացման Artemis նախագծով, կիբեռանվտանգության ապահովումը եւ այլ հարցեր: Վերջին անգամ այդ ձեւաչափով բանակցություններ տեղի են ունեցել 2019 թվականի հունվարին Վաշինգտոնում: Ներկայիս հանդիպումը կլինի առաջինը Ջո Բայդենի ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն ստանձնելու պահից ի վեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ