Գիշերային վտանգավոր նշան, որն առաջանում է D վիտամինի պակասից

Գիշերային վտանգավոր նշան, որն առաջանում է D վիտամինի պակասից

D վիտամինի պակասը տարածված երեւույթ է, սակայն սա կարող է վտանգավոր հիվանդության առաջացման պատճառ դառնալ՝ օստեոպորոզի կամ ոսկորների փափկեցման: Այս դեպքում նվազում է ոսկրային հյուսվածքների ամրությունը:

Նման եզրահանգման են եկել բրիտանացի մասնագետները:

Նշվում է նաեւ, որ D վիտամինի պակասի հետեւանքով մարդն հաճախ սուր ցավեր է զգում, հատկապես ոսկորների վրա ծանրության դեպքում՝ գոտկատեղի, կոնքերի, կողոսկրերի հատվածում: Ցավ հատկապես սրվում է գիշերային ժամերին:

Ավելի վաղ մասնագետներ զգուշացրել էին, D վիտամինի պակասը կարող է մկանային ցավեր առաջացնել առանց ֆիզիկական ծանրաբեռնվածության, ինչպես նաեւ դեպրեսիա, հոգնածության զգացողություն: Բացի այդ, D վիտամինի պակասի հետեւանքով մարդիկ ավելի հաճախ են հիվանդանում, առավել հակված են հարբուխի, գրիպի, այլ ինֆեկցիոն հիվանդությունների:

Այս վիտամինը կարելի է ստանալ նաեւ սննդի միջոցով՝ սննդակարգում ներառելով ձու, պանիր, ճարպոտ ձուկ:

Իսկ եթե որոշեք վիտամինի տեսքով ընդունել, նախապես անպայման անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում