Օլիմպիական խաղերի բռնցքամարտի եվրոպական ընտրական մրցաշարը կանցկացվի հունիսին. ՀԱՕԿ
Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի բռնցքամարտի եվրոպական ընտրական մրցաշարը կանցկացվի հունիսի 4-8-ը: Մրցավայրը, սակայն, դեռ հայտնի չէ: Հնարավոր է այն տեղի ունենա սկանդինավյան կամ բալթյան երկրներից մեկում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Իսկ ահա համաշխարհային ընտրական մրցաշարը չի կայանա: Այս դեպքում որակավորումը որոշվելու է դասակարգման աղյուսակի գործակիցներով: Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների համար հաշվի կառնվեն նախորդ օլիմպիական խաղերի, եվրոպական և համաշխարհային մրցաշարերի արդյունքները:
Հավելենք, որ Լոնդոնում անցյալ տարի կորոնավիրուսի պատճառով դադարեցված Եվրոպայի ընտրական՝ վարկանիշային մրցաշարում մեր թիմի հաշվին, այնուամենայնիվ, հաջողվեց գրանցել մեկ օլիմպիական ուղեգիր: Այդ պատվին արժանացավ կիսաեզրափակիչ մտած 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը:ա
Կարծիքներ