Եվրամիությունը ողջունել է Հայաստանին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի վերջնականացման ճանապարհը հարթելու համար

Եվրամիությունը ողջունել է Հայաստանին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի վերջնականացման ճանապարհը հարթելու համար

Եվրամիությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին։ԵՄ-ն այդ մասին հայտարարություն է տարածել։ 

«Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից արված հայտարարությունները խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ։ 

Մենք ողջունում ենք երկու կողմերին վերջին մի քանի տարիներին այս ուղղությամբ կատարած հաստատակամ աշխատանքի համար ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ միջազգային հանրության ներգրավմամբ։ Եվրամիությունը ողջունում է Հայաստանին, որը ճանապարհ է հարթել տեքստի վերջնականացման համար։ Այս հայտարարությունները որոշիչ են տարածաշրջանում ամուր խաղաղության և կայունության ճանապարհին։ Կարևոր է այս իմպուլսը պահպանելը և գործընթացի սահուն ավարտն ապահովելը՝ երկու կողմից նույն հեռատես և փոխզիջումային մոտեցումների հիման վրա։ Եվրամիությունն ամբողջությամբ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և պատրաստ է հավելյալ աջակցություն տրամադրել, եթե կողմերը դրա համար դիմեն»,- ասված է հայտարարության մեջ։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում