Մարությանը չեղարկել է սեպտեմբեր ամսվա բոլոր ներկայացումները

Մարությանը չեղարկել է սեպտեմբեր ամսվա բոլոր ներկայացումները

Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը տեղեկացրել է, որ չեղարկում է սեպտեմբեր ամսվա բոլոր ներկայացումները: Վերջինս այդ մասին գրառում է կատարել «Ֆեյսբուքի» իր էջում:

«Այս դժվար օրերին մենք, իհարկե, պետք է միջազգային հանրությանը ներկայացնենք Ադրբեջանի այլանդակ, բոլոր միջազգային նորմերը խախտող ագրեսիան Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ, իհարկե, պետք է ակտիվ աշխատենք մեր դաշնակիցների հետ խնդրի լուծման շուրջ, բայց ամենակարևորը՝ մենք պետք է քաջ գիտակցենք, որ մեր Հայրենիքը կարող ենք պաշտպանել միայն մենք ինքներս:

«Ոչ ոք մեր տեղը դա երբեք չի արել և չի էլ անելու: Ուստի պետք է դրվի մի նպատակ՝ Հայ առաքելական եկեղեցու օրհնությամբ կանգնել բանակի կողքին բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով:

Ցավակցում եմ զոհված զինծառայողների հարազատներին:

Հավերժ փառք մեր Տղաներին:

Աստված մեզ բոլորիս պահապան:

Հ.Գ. Բնականաբար, որոշում եմ կայացրել չեղարկել սեպտեմբերի բոլոր ներկայացումները: Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում եմ կապվել tomsarkgh.am»,- գրել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում