Ամեն մեկդ քանի՞ երկրի շպիոն եք, նամուս ունենայիք՝ փողոց դուրս չէիք գա. Փաշինյանը՝ նախկին ԱԱԾ-ականներին

Ամեն մեկդ քանի՞ երկրի շպիոն եք, նամուս ունենայիք՝ փողոց դուրս չէիք գա. Փաշինյանը՝ նախկին ԱԱԾ-ականներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօր ԱԺ-ում անդրադառնալով նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կողմից իշխանություններին ուղղված քննադատություններին, նշեց՝ նրանք պաշտոնից զրկվել են և ընդդիմության հարթակներից դոշ են ծեծում:

«ԱԱԾ սպաների միություն» եք ստեղծել: Դուք նամուս ունենայիք՝ այսօր փողոց դուրս կգա՞յիք. երկրի կեսը շպիոն է եղել ձեր պաշտոնավարության ընթացքում, իսկ դուք հասարակական կազմակերպություն եք հիմնում: ՀՀ-ում ձեր օրոք ԱԱԾ չի եղել, խոպանչիների բրիգադ եք դուք եղել, ցավոք սրտի, նաև մեր ժամանակ նշանակվածների շրջանում: Ձեզնով ԱԱԾ-ն պետք է զբաղվի, շատ դեպքերում պետք է հասկանանք՝ դուք քանի՞ երկրի շպիոն եք, ընդհանրապես»,- ասաց Փաշինյանը:

Նա հիշեցրեց՝ ժամանակին ասում էին՝ Շուշին սա է հանձնել, նա է հանձնել. «Ես ասել եմ՝ Կառավարությունը շահագրգիռ է, որ պատերազմական դրվագներն ի հայտ գան: Երբ հիմա նախաքննության մարմինը որոշ մարդկանց ձերբակալում է Շուշիի դրվագով, Ղարաբաղի խորհրդի կեսը պաշտպանում է: Չհասկացանք, հիմա Շուշին հանձնե՞լ են, թե՞ ոչ: Դուք չէիք ասում՝ բացահայտեք, թե պարտադիր պետք է պարզվեր, որ ես եմ հանձնել, բոլորդ էլ ասեիք՝ ուռա՜, կեցցե արդարությունը»: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում