Գիտնականները մոլորակ են հայտնաբերել, որտեղ կարող է կյանք լինել
Բրիտանացի գիտնականները կարծում են, որ հայտնաբերել են նոր մոլորակ, որտեղ կարող է կյանք լինել, քանի որ այն գտնվում է այսպես կոչված «բնակելի գոտում», այսինքն՝ դրա վրա ստեղծված պայմանները կարող են նպաստել հեղուկ վիճակում ջրի գոյությանը։
Համաձայն բրիտանական թագավորական աստղագիտական ընկերության Bulletin-ում հրապարակված հետազոտության՝ մոլորակը հայտնաբերվել է «սպիտակ թզուկի», այսինքն՝ մարող աստղի մոտ: Եթե գիտնականների եզրակացությունները հաստատվեն, ապա սա կլինի պատմության մեջ առաջին դեպքը, երբ հայտնաբերեն բնակելի պայմաններ ունեցող երկնային մարմին, որը գտնվում է այս տիպի աստղի ուղեծրում։
«Մենք առաջին անգամ նման բան տեսանք սպիտակ թզուկի բնակելի գոտում», - BBC-ին ասել է հետազոտության ղեկավար, Լոնդոնի համալսարանական քոլեջից պրոֆեսոր Ջեյ Ֆարիհին:
Կարծիքներ