Ֆրանսիայում ամուսինը փողոցում գնդակահարել ու այրել է կնոջը
Ֆրանսիայի Մերինյակ քաղաքում տղամարդը հենց փողոցում դաժանորեն սպանել է իր կնոջը, նրան ձերբակալել են: Այս մասին տեղեկացնում է actu17.fr կայքը:
Դեպքը տեղի է ունեցել նախօրեին`ժամը 18:10-ի սահմաններում: Հաղորդվում է, որ տղամարդը նախ հրկիզել է այն տունը, որտեղ նա ապրում էր կնոջ և իրենց 3-11 տարեկան 3 երեխաների հետ: Կնոջը հաջողվել է դուրս գալ, բայց նա սկսել է հրացանով հետապնդել նրան փողոցում և առնվազն 2 անգամ կրակել է, որից հետո նրա վրա հեղուկ է լցրել և հրկիզել:
Հետո տղամարդը փորձել է թաքնվել, բայց բերման է ենթարկվել և ձերբակալվել:
Նշվում է, որ նախորդ տարվա հունիսին տղամարդը 18 ամսվա ազատազրկման էր դատապարտվել ընտանեկան բռնության համար:
Կարծիքներ