Ցանկացած խախտմանը կհաջորդի հստակ իրավական հետևանք․ Նազելի Բաղդասարյանի հանձնարարականով վաղվանից այցեր կլինեն ՊՈԱԿ-ներ

Ցանկացած խախտմանը կհաջորդի հստակ իրավական հետևանք․ Նազելի Բաղդասարյանի հանձնարարականով վաղվանից այցեր կլինեն ՊՈԱԿ-ներ

Քաղաքացիների հետ հանդիպումների ընթացքում հնչեցրած բողոքները վկայում են որոշ բուժհաստատություններում անձնակազմի աշխատանքային ժամերին ոչ պատշաճ ներկայանալու մասին։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ու նշել, որ նման դեպքի վերջերս անձամբ է ականատես եղել։

Մարզպետի գրառման մեջ նաև ասված է․

«Նաեւ իմ անձնական ուսումնասիրությունները փաստել են, որ ենթակա մի քանի ՊՈԱԿ-ների հաստիքացուցակներում առկա են աշխատակիցների անհամապատասխանություններ։

Վերոգրյալից ելնելով՝ վաղվանից իմ հանձնարարականով մարզպետարանի աշխատակիցներից կազմված աշխատանքային խմբերն այցելություններ են իրականացնելու բուժհաստատություններ, դպրոցներ եւ այլ ՊՈԱԿ-ներ՝ խնդիրներին տեղում ծանոթանալու և առկա խոչընդոտները վերացնելու նպատակով։

Ցանկացած խախտմանը հաջորդելու է հստակ իրավական հետեւանք»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում