Ցանկացած հայի դեպքում նման դեպքը պիտի լինի խիստ մտահոգիչ. Աբրահամյան

Ցանկացած հայի դեպքում նման դեպքը պիտի լինի խիստ մտահոգիչ. Աբրահամյան

Որքան ես եմ հասկանում, կա ադրբեջանական որոշակի սև ցուցակ, որում նաև կա որոշակի դասակարգում արած հանգամանք, այսինքն՝ ունեն կոնկրետ առաջնահերթություններ ձերբակալությունների հետ կապված ու փորձում են հենց դրանով առաջնորդվել։ Դավիթ Բաբայանի ու Ռուբեն Վարդանյանի հետ կապված կան կոնկրետ առանձնահատկություններ ու դրանք չեն հանրայնացվել՝ բանակցային պրոցեսի որոշակի նրբություններից ելնելով, այս պահին էլ չեմ ուզում դրանից խոսել։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

« Ես այս իրողությունները չեմ կարող հանգիստ տանել։ Ես հույս ունեմ, որ որոշակի պրոցեսների իրացումից հետո մեր հայրենակիցներին ամեն դեպքում կկարողանանք վերադարձնել Հայաստան։ Հայաստանի կառավարության ու միջազգային տարբեր կառույցների միջև տարբեր աշխատանքներ պիտի տարվեն նրանց հետ բերելու հետ կապված։ Նաև աշխարհի տարբեր հատվածներում ապրող մեր հայրենակիցները պիտի օգտագործեն իրենց հնարավորությունները, որ թույլ չտան մեր հայրենակիցները մնան Բաքվում»,- հավելեց նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում