Չեխիայի վարչապետը հանդիպումներ կունենա Իտալիայի վարչապետի և նախագահի հետ
Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան երկուշաբթի կայցելի Իտալիա և բանակցություններ կվարի երկրի վարչապետ Ջորջիա Մելոնիի և նախագահ Սերջիո Մատարելլայի հետ։ Այս մասին հայտնում է չեխական ČTK լրատվական գործակալությունը։
Ինչպես նշում է գործակալությունը, բանակցությունների հիմնական թեմաները կլինեն պաշտպանական, տնտեսական և էներգետիկ համագործակցության հարցերը և Եվրամիության ռազմավարական օրակարգը։ Պրահան շահագրգռված է TAL տրանս-ալպյան նավթամուղով նավթի մատակարարումների ընդլայնմամբ, քանի որ Չեխիայի կառավարությունն անհրաժեշտ է համարում հրաժարվել Ռուսաստանից էներգառեսուրսների գնումից։
Կարծիքներ