Արսենալը մեկ մրցաշրջանում հաղթանակների քանակով ռեկորդ է սահմանել

Արսենալը մեկ մրցաշրջանում հաղթանակների քանակով ռեկորդ է սահմանել

«Արսենալը» ԱՊԼ-ում մեկ մրցաշրջանում ամենաշատ հաղթանակների համար ակումբային նոր ռեկորդ է սահմանել:

Մայիսի 12-ին լոնդոնցիները Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի արտագնա խաղում (1:0) հաղթեցին «Մանչեսթեր Յունայթեդին»։ Այս հաղթանակը 27-րդն էր Միկել Արտետայի թիմի համար Անգլիայի ընթացիկ առաջնությունում։

«Արսենալն» իր նախորդ ռեկորդը սահմանել էր 2003/04 մրցաշրջանում՝ 26 հաղթանակ։

«Արսենալը» (86 միավոր) վերադարձավ ԱՊԼ-ի առաջին տեղ։ Միկել Արտետայի թիմը շրջանցեց «Մանչեսթեր Սիթիին» (85), սակայն մանչեսթերյան թիմը մեկ խաղ պակաս ունի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում