Արցախում մանկական կաթնախառնուրդներ, շիլաներ և թեյեր կբաժանվեն. հրապարակվել է տեղն ու ժամը

Արցախում մանկական կաթնախառնուրդներ, շիլաներ և թեյեր կբաժանվեն. հրապարակվել է տեղն ու ժամը

Փետրվարի 1֊ին Արցախի Սոցիալական Զարգացման Ծրագրերի Հիմնադրամում մանկական կաթնախառնուրդներ, մանկական շիլաներ և թեյեր կբաժանվեն՝ սկսած ժամը 14։00 ից մինչև ժամը 18 ։00֊ը։

Շահառուների խումբը՝

Բազմազավակ (երեք և ավելի երեխա ունեցող) ընտանիքներ` մանկիկության տարիք ունեցող, երկու և ավել կաթնախառնուրդով կերակրող ընտանիքներից ։
Երեխաների ծննդականների և անձնագրի առկայությունը պարտադիր է
 Եթե երեխաները կաթնախառնուրդով չեն կերակրվում կամ կես֊ կես եք օգտագործում` կուրծք և կաթնախառնուրդ, ապա մոտեցեք բացառապես բժշկի ցուցումով ։
 Ծննդատանը գտնվող ծնողները մոտենան միայն բժշկի ցուցումով ։
 Հասցեն Ազատամարտիկների 54 , Սոց նախարարության հարևանությամբ ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում