Ալեքսանդր Բորոդայը ադրբեջանական բանակի «հաջողությունների» մասին

Ալեքսանդր Բորոդայը ադրբեջանական բանակի «հաջողությունների» մասին

Ադրբեջանական բանակի ո՞ր հաջողությունների մասին կարող է խոսք լինել: Ալեքսանդր Բորոդայը՝ ինքնահռչակ ԴՀ-ի առաջին վարչապետը, ադրբեջանական բանակի «հաջողությունների» մասին.

«Ես դիտել եմ Ալիևի հարցազրույցը, որում նա պատմում է պատերազմում իր հաջողությունների մասին: Ես երկու պատերազմ անցած մարդ եմ եւ պարզապես զարմացած եմ: Ի՞նչ հաջողության մասին կարող է խոսք լինել:

Երբվանի՞ց է քիմիական զենքի կիրառումը, եկեղեցու և ծննդատան ռմբակոծումը, հիվանդանոցում կրակոցները, գերիների ու ծերերի դաժան սպանությունը համարվում ռազմական հաջողություն: Միգուցե՞ թուրքերի և ադրբեջանցիների համար ռազմական հանցագործություններ կատարելն է հաջողությունը: Պետք է ամաչել նման հաջողություններից, ոչ թե ուրախանալ դրանցով: Ժամանակն է կողմնորոշվել՝ դա բանակ է, թե ահաբեկչական խմբավորում»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում